
Մոյեսը կարող է վերադառնալ «Էվերթոն»

Ինչպես հաղորդում է The Mirror-ը, հայտնի շոտլանդացի մասնագետ Դևիդ Մոյեսը «Էվերթոնի» ղեկավարության կողմից կդիտարկվի՝ որպես գլխավոր մարզչի պաշտպոնի պոտենցիալ թեկնածու այն դեպքում, եթե ակումբը Ռոնալդ Կումանին հեռացնելու որոշում կայացնի:
Ինչպես հաղորդվում է, հոլանդացի մասնագետը կարող է կորցնել իր աշխատանքը մոտ ժամանակներում և լիվերպուլյան ակումբի ղեկավարությունը փնտրում է այլ տարբերակներ: Թեկնածուներից մեկը հանդիսանում է հենց Մոյեսը, ով 11 տարի՝ մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը, հաջողությամբ գլխավորել է «Էվերթոնի» մարզչական շտաբը: Շոտլանդացին կարողացել է լավ հարաբերություններ պահպանել լիվերպուլյան թիմի ղեկավար Բիլ Քենրայթի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը