
«Բոլոր խաղացողները պետք է բացատրեն, թե ինչու նրանք չունեին հաղթելու ցանկություն». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է ԱՊԼ-ի 9-րդ տուրում «Հադերսֆիլդից» կրած պարտությունը:
«Երբ դուք կորցնում եք խաղը ֆուտբոլիստների վերաբերմունքի պատճառով, դա իսկապես վատ է: Ես լսեցի, որ Անդեր Էրերան ֆլեշ-հարցազրույցի ժամանակ ասաց, որ հաղթելու ցանկությունը և վերաբերմունքը ուժեղ չէին:
Դե, Աստված իմ, եթե խաղացողը ասում և զգում է այդպես, ես կարծում եմ, որ ամբողջ թիմը պետք է գնա մամուլի ասուլիսի և բացատրի, թե ինչու է նման բան տեղի ունենում, որովհետև ես դա չեմ կարող բացատրել»,- ասել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը