Փափուկ շոկոլադե կոնֆետներ՝ պիստակով
Բաղադրիչներ
1. Կաթնային շոկոլադ – 200 գ
2. Խտացրած կաթ – 170 գ
3. Կարագ – 20 գ
4. Պիստակ – 200 գ
Պատրաստման եղանակը
1. Պիստակը խոշոր կտրատել:
2. Սոտեյնիկի մեջ լցնել կտրատած շոկոլադը, կարագը և հալեցնել գոլորշու վրա՝ անընդհատ խառնելով:
3. Վերցնել կրակից և թողնել 5 րոպե:
4. Ավելացնել խտացրած կաթը, պիստակը և խառնել:
5. Զանգվածը տարածել պերգամենտով պատած տապակի մեջ և հարթեցնել 1-1.5 սմ հաստության և տալ ուղղանկյան ձև: Ծածկել սննդային փայլաթիթեղով և 3-4 ժամ դնել սառնարանը:
6. Կտրատել քառակուսիների: Պիստակով կոնֆետները պատրաստ են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը