Բաժիններ՝

Բանանցի 8 ֆուտբոլիստ կմիանա Հայաստանի Մ19 հավաքականին

«Բանանցի» ֆուտբոլիստներ Խաչատուր Մանուկյանը, Էրիկ Խուրշուդյանը, Էրիկ Ղարիբյանը, Արսեն Սադոյանը, Արթուր Խաչատրյանը, Էրիկ Վարդանյանը, Կարեն Մելքոնյանն ու Աբրահամ Պորտուգալյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Հավաքականը հոկտեմբերի 25-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիակական Կենտրոն Ակադեմիայում` նախապատրաստվլեով Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:

Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստները հոկտեմբերի 28-ին և 30-ին ընկերական խաղեր կանցկացնեն Ղազախստանի իրենց հասակակիցների հետ, իսկ նոյեմբերի 8-ից 14-ը կմասնակցեն Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031