
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Հոկտեմբերի 21-ին, ժամը 05:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 25-րդ կմ-ին ամբողջությամբ այրվում է «Mercedes E 500» մակնիշի TB-202-TB պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Կ. Չ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:58-ին, մարվել՝ 06:30-ին: