Բաժիններ՝

Ուրարտու-ՖԻՄԱ. Գլխավոր մարզիչների կարծիքները բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության խաղից հետո

Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության Ա լիգայի մեկնարկային «Ուրարտու»-ՖԻՄԱ (88-66) խաղից հետո թիմերի մարզիչները պատասխանել են լրագրողների հարցերին։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

«Ուրարտու». մարզիչ՝ Սարգիս Ստեփանյան.

«Բավականին ծանր խաղ էր։ Մենք դեռևս հեռու ենք լավ մարզավիճակից։ Արդյունքից գոհ եմ, իսկ խաղից՝ ոչ այնքան։ Թիմը չկարողացավ իր լավագույն խաղը ցույց տալ։ Երևի թե մեր հնարավորությունների 50 տոկոսն էլ չօգտագործեցինք։ Կարծում եմ՝ շատ հետաքրքիր առաջնություն է սպասվում։ Մեր թիմի գլխավոր նպատակը, իհարկե, չեմպիոնությունն է»։

ՖԻՄԱ. մարզիչ՝ Դրաստամատ Մուրադյան.

«Առաջնության մեկնարկային խաղն է, գուցե լարվածություն կար։ Շատ երիտասարդ թիմ ունենք, նկատեցի սխալները։ Պաշտպանությունում և հարձակման գծում թերություններ կային, պետք է շտկել։ Հաշվի տարբերությունը 20 միավոր է, բայց չեմ կարծում, որ լավ չխաղացինք։ Մեր թիմի նպատակն է` տեղ գտնել մրցանակային եռյակում։ Գիտեմ, որ ուժեղ թիմեր են մասնակցում առաջնությանը։ Այնպես որ, հանդիպումները անցնելու են դիտարժան պայքարում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031