
«Դրանից հետո մեզ կսկսեն ավելի շատ քննադատել». Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է, թե ինչու է ենթարկվում քննադատության:
«Ես մեղավոր եմ նրանում, որ իմ թիմերին շատ են քննադատում: Բոլորի համար սովորական է դարձել, որ իմ ակումբները ցուցադրում են լավ արդյունքներ և հաղթում են տիտղոսներ: Ոմանք, ի տարբերություն ինձ, շատ ժամանակ ունեն, որպեսզի քննադատեն ուրիշներին:
Այլ մարդիկ աշխատանքի՝ ինձանից տարբերվող ստանդարտներ ունեն, բայց դա ընդհանրապես իմ պրոբլեմը չէ: Մենք միանգամայն կարող ենք պարտվել ինչ-որ խաղում: Ես կարող եմ պատկերացնել, որ դրանից հետո մեզ կսկսեն ավելի շատ քննադատել, քան հիմա: Բայց դա ինձ համար պրոբլեմ չէ»,- ասել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը