Ինչու է հարկավոր ամեն օր քայլել. 4 առավելություն առողջության ու կազմվածքի համար
Մշտական ֆիզիկական ծանրաբեռնվածությունն առողջ կենսակերպի հիմքն է։ Դա անելու ամենապարզ միջոցը քայլելն է։ Steptohealth.ru-ն գրում է, որ ամենօրյա քայլքը մի խումբ առավելություններ ունի օրգանիզմի համար։
Կանխարգելում է որոշ հիվանդություններ։ Տարիների ընթացքում փոխվելով՝ օրգանիզմն առավել հակված է դառնում որոշակի հիվանդությունների։ Քայլքը որոշ հիվանդությունների զարգացման կանխարգելմանն ուղղված բժշկական խորհուրդների շարքում է։ Խոսքը մասնավորապես վերաբերում է շնչառական համակարգի հիվանդություններին։ Ամենօրյա քայլքը կարող է նաև օգնել կանխարգելել 2-րդ կարգի դիաբետը և նվազեցնել դեմենցիայի առաջացման հավանականությունը։
Ամրացնում է սիրտը։ Սրտի ու արյունատար անոթների ամրացում. ամենակարևոր փաստարկները՝ ամեն օր քայլելու համար։ Քայլքը կօգնի կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը և նկատելիորեն ամրացնել սրտի մկանները։
- Քայլելու դեպքում արյունն աստիճանաբար սկսում է մեծ արագությամբ շրջանառվել արյունատար անոթներում, ինչն օրգանիզմը հագեցնում է թթվածնով և մեծացնում «լավ» խոլեստերինի արտադրությունը։
- Իր հերթին՝ նվազում է «վատ» խոլեստերինի մակարդակը։
Օգնում է նիհարել։ Ամենօրյա քայլքը կօգնի հաջողությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից և հասնել ցանկալի քաշի։ Այն կօգնի պահպանել օրգանիզմի առողջ հավասարակշռությունը։ 30 րոպեից ավելի տևող քայլքը կօգնի կալորիաներ այրել, ինչպես նաև՝ մկանային զանգված ձեռք բերել։
Օրգանիզմին էներգիա է հաղորդում։ Էներգիայի պակասը հիմնականում կապված է դանդաղ նյութափոխանակության և արյան շրջանառության վատացման հետ։ Ամենօրյա քայլքն օգնում է շտկել այս իրավիճակը։ Չնայած հոգնածությունը քայլքը բաց թողնելու հիմնական պատճառներից է՝ այն օրգանիզմին էներգիա է հաղորդում։ Արյան շրջանառությունը զգալիորեն լանավում է, և թթվածինը հասնում է ամբողջ մարմնին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը