
Կրիշտիանու Ռոնալդուն խնդրել է Պերեսին «Մանչեսթեր Յունայթեդից» գնել Մարկուս Ռեշֆորդին

«Ռեալի» հարձակվողը վստահ է, որ Մարկուսը մեծ ապագա ունի:
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հետաքրքրված է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ձեռքբերման մեջ: Ինչպես հաղորդում է The Mirror-ը, «Տոտենհեմի» հետ բանակցություններում անհաջողության դեպքում «Ռեալը» կարող է ուշադրություն դարձնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի վրա:
Ռեշֆորդին գնել Ֆլորենտինո Պերեսին խորհուրդ է տվել Կրիշտիանու Ռոնալդուն, ով վստահ է, որ մանկունյանցիների հարձակվողը կդառնա համաշխարհային մակարդակի աստղ:
Ավելի վաղ Ռեշֆորդը բազմիցս հայտարարել է, որ Ռոնալդուն միշտ եղել է իր կուռքը: 2017-18թթ. մրցաշրջանում Ռեշֆորդն անցկացրել է 13 խաղ, դարձել է 6 գոլի և 4 ասիստի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը