Բաժիններ՝

Ոստիկանության հայտարարությունը՝ խցանումների մասին

Հիշեցնում ենք, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի մի շարք շրջանաձև երթևեկության խաչմերուկներում համապատասխան ճանապարհային նշաններով ու գծանշումներով երթևեկությունը կազմակերպված է այնպես, որ երթևեկության առավելություն ունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Նշված շրջանաձև երթևեկության խաչմերուկներն են՝

– Րաֆֆու և Անդրանիկի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ.

– Բաշինջաղյան, Բեկնազարյան և Մազմանյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ.

– Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության խաչմերուկ.

– Աբովյան-Տերյան-Սարալանջի-Շարիմանյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ (Խաչատուր Աբովյանի հրապարակ).

– Գայի պողոտա-Թևոսյան փողոց-Բադալ Մուրադյանի փողոց շրջանաձև երթևեկության խաչմերուկ.

– Գյուլիքևխյան և Գալշոյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ.

– Ձորափի փողոցի շրջանաձև երթևեկության հատված (Ուրուգվայի հրապարակ).

– Ա.Բաբաջանյան-Րաֆֆու-Գ.Շերամի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ.

– Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան և Սասնա Ծռեր փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ.

– Էրեբունի վարչական շրջանի 7-րդ, 20-րդ և 24-րդ փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ.

– Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ (Բրազիլիայի հրապարակ).

– Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող շրջանաձև երթևեկության խաչմերուկ.

– Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների շրջանաձև երթևեկության խաչմերուկ.

– Ա.Բաբաջանյան-Անդրանիկի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկ:
Վարորդներին հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, լինել ուշադիր և ճանապարհը զիջել փողոցը հատող հետիոտներին:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս