Բաժիններ՝

Կարլո Անչելոտին ստացել է Խորվաթիայի հավաքականը գլխավորելու առաջարկ

Իտալացի մասնագետն առանց աշխատանքի չի մնա: Կարլո Անչելոտին ստացել է հերթական առաջարկը. այս անգամ իտալացու ծառայությունների համար դիմել է Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան, որն առաջարկել է մարզչին գլխավորել ազգային թիմը ԱԱ-2018-ի ժամանակ: Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը, Անչելոտին դեռ չի պատասխանել առաջարկին, բայց ավելի վաղ նա հայտարարել էր, որ ամռանը մտադիր է վերադառնալ ակումբային ֆուտբոլին և նախապատրաստել ընտրված թիմը հաջորդ մրցաշրջանին:

Ավելի վաղ հաղորդվեց, որ Կարլոն հետաքրքրում է «Լեսթերին», որը Քրեյգ Շեքսպիրին հեռացնելուց հետո մնացել է առանց մարզչի:

Խորվաթիայի հավաքականը դեռ չի նվաճել ԱԱ-2018-ի ուղեգիր. անցումային խաղերում Բալկանները կհանդիպեն Հունաստանի հավաքականը հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս