Բաժիններ՝

Դորտմունդի «Բորուսիան» հուսով է, որ կպահպանի Մարկո Ռոյսին

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը հուսով է, որ կիսապաշտպան Մարկո Ռոյսը դեռ երկար հանդես կգա իրենց ակումբի կազմում:

Վերջերս Ռոյսն իր հնարավոր տեղափոխության մասին շշուկների կրակի մեջ յուղ լցրեց, երբ հայտարարեց, որ իրենով հետաքրքրված են «4 կամ 5 արտասահմանյան ակումբներ»: Ընդ որում, Մարկոն նշել է, որ դա կլինի «ինչ-որ բան փոխելու վերջին հնարավորությունը», քանի որ 2019 թվականին նա դառնում է 30 տարեկան:

«Մեր պլաններում Ռոյսը դեռ երկար կխաղա «Բորուսիայի» կազմում: Մտածել փոփոխությունների մասին նորմալ է, երբ դու այդ տարիքում ես»,- հայտարարել է ակումբի մարզական տնօրեն Մայքլ Ցորկը:

Տվյալ պահին Մարկո Ռոյսը վերականգնվում է մայիսին ստացած ծնկի վնասվածքից հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս