«Բենֆիկա»-«Մանչեսթեր Յունայթեդ». Կրկին ոչ-ոքի՞
Եթե մանչեսթերյան ակումբը վստահորեն գլխավորում է խումբը, ապա պորտուգալական ակումբն իր ակտիվում ունի 2 պարտություն: «Բենֆիկան» հաջորդ փուլ դուրս գալու համար պետք է պարտադիր հաղթի:
«Բենֆիկա»
Պորտուգալական ակումբի մեկնարկը Չեմպիոնների լիգայում այլ կերպ, քան տապալված, համարել չի կարելի: «Բենֆիկան» պարտվեց անգամ խմբի հետնապահ համարվող ԲԿՄԱ-ին:
Արդյունքում՝ «Բենֆիկան» վերջինն է խմբում և գրեթե չունի փլեյ-օֆֆում խաղալու հույսեր: Միակ հույսը կլինի մանչեսթերցիներին հաղթելը:
«Մանչեսթեր Յունայթեդ»
Մանչեսթերյան ակումբը դեռևս լուրջ խնդիրներ չունի Չեմպիոնների լիգայում: 2 խաղ, 2 հաղթանակ, և մանչեսթերցիները վստահորեն առաջին հորիզոնականում են:
Չնայած կադրային խնդիրներին՝ մանչեսթերցիները դժվար թե Պորտուգալիայում խնդիրներ ունենան:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ չի պարտվել: Անգլիական ակումբը 2 անգամ ոչ-ոք է խաղացել և հաղթել է 11 անգամ:
«Բենֆիկան», Չեմպիոնների լիգայից բացի, միավորներ է կորցրել նաև ներքին առաջնությունում՝ պարտվելով 3 անգամ:
Վերջին անգամ թիմերը հանդիպել են 2011 թվականին և 2 խաղն էլ ավարտել են ոչ-ոքի արդյունքով՝ 1:1 և 2:2: Քանի որ պորտուգալական ակումբին պարտադիր միավոր է անհրաժեշտ, փորձագետները նշում են, որ հնարավոր է՝ այս խաղում ևս գրանցվի ոչ-ոքի արդյունքը:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Սիրարփի Աղաբաբյան