Բաժիններ՝

«Բարսելոնա»-«Օլիմպիակոս». Ունե՞ն արդյոք շանսեր հույները

«Օլիմպիակոսը» դեռևս չի կարողանում միավորներ վաստակել Չեմպիոնների լիգայի D խմբում: Կլինի՞ արդյոք  «Բարսելոնան» խմբի առաջին թիմը, որ միավորներ կզիջի հույներին:

 «Բարսելոնա»

Չեմպիոնների լիգայում կատալոնացիների գործերն իդեալական են: 2 խաղ, 2 չոր հաղթանակ:

Ներքին առաջնությունում կատալոնացիների գործերը ևս լավ են՝ առաջին հորիզոնական և  4 միավորի տարբերություն՝ մոտակա մրցակցից:

«Բարսելոնան» ընդամենը 3 գնդակ է բաց թողել այս մրցաշրջանի 10 խաղերում:  «Կամպ Նոու» մարզադաշտում կատալոնացիները հաղթել են բոլոր խաղերում՝ ընդհանուր 19:1 հաշվով: 19 գնդակից 12-ը կատալոնացիները խփել են երկրորդ խաղակեսում:

 «Օլիմպիակոս»

Հունաստանի չեմպիոնները դեռևս չեն գրանցում լավ արդյունքներ: Եթե  «Սպորտինգին» նրանք պարտվեցին բավականին արժանի՝ 2:3 հաշվով, ապա Թուրինում պարզապես տապալվեցին:

Անգամ կատալոնական ակումբին հաղթելու դեպքում հունական ակումբը հաջորդ փուլ դուրս գալու քիչ հնարավորություն ունի:

Ցավալի է, բայց շատ քիչ է հավանականությունը, որ հունական ակումբի ներկայացուցիչները մեկնել են Բարսելոնա պայքարելու համար: Որպես այս խոսքերի ապացույց՝ պարզապես պետք է դիտել նախորդ տուրում Թուրինում կայացած խաղը, որտեղ  «Օլիմպիակոսը» պաշտպանվում էր ամբողջ թիմով: Փորձագետները հույս են հայտնում, որ  «Օլիմպիակոսը» կփորձի ատամ ցույց տալ կատալոնական ակումբին, սակայն այդ դեպքում անգամ  «Բարսելոնան» համարվում է ֆավորիտ:

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս