Բաժիններ՝

Եվրոպացիների մեծամասնությունը չի պաշտպանում ԵՄ-ից իրենց երկրների դուրս գալը. Parlemeter

Եվրամիության քաղաքացիների մեծամասնությունը պաշտպանում է իրենց երկրների անդամակցությունը ԵՄ-ին: Այդ մասին վկայում են Parlemeter-ի հարցման տվյալները, որոնք ներկայացված են Եվրախորհրդարանի հաղորդագրության մեջ։

Ընդամենը հարցմանը մասնակցել է Եվրամիության բոլոր 28 երկրների 15-ից բարձր տարիքի գրեթե 28 հազար մարդ: Հարցումն անցկացվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 23-ից մինչեւ հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակաշրջանում:

«Եվրոպացիների բացահայտ մեծամասնությունը շարունակում է պաշտպանել իր երկրի անդամակցությունը Եվրամիությանը: Հարցման մասնակիցների 57 տոկոսն այն կարծիքին է, որ ԵՄ-ին անդամակցությունը լավ է իրենց երկրների համար: Ցուցանիշը գրեթե նույնպիսին է, որպիսին եղել է մինչեւ ճգնաժամը: ԵՄ-ի բոլոր երկրներում հարցվածների մեծամասնությունն ասում է, որ ԵՄ-ին անդամակցությունն օգուտ է բերել իրենց երկրին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Եվրամիության այն քաղաքացիների բաժինը, որոնք կարծում են, թե իրենց երկիրը շահել է Եվրամիությանն անդամակցելուց, կազմել Է 64 տոկոս, ինչը 4 տոկոսով ավելի է, քան 2016 թվականին: Դրա հետ մեկտեղ մասնակիցների 25 տոկոսը հակառակ տեսակետն ունի, վկայում են ԵԽ-ի նյութերը:

Հարցվածների շուրջ 47 տոկոսը գտնում է, որ իրենց կարծիքը հաշվի է առնվում Եվրամիությունում, ինչը լավագույն արդյունքն է 2009 թվականից ի վեր: «Հարցման արդյունքները շատ դրական են եւ հուսադրող: Դրանք ցույց են տալիս, որ Եվրամիության ինստիտուտների եւ մեր աշխատանքի նկատմամբ վստահությունը շարունակում է աճել, ինչպես նաեւ, որ մենք դուրս ենք գալիս վերջին տարիների ճգնաժամից»,-հաղորդագրության մեջ բերված է Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի խոսքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս