Վրացական ավիաշուկայի 11 տոկոսի սեփականատերը Turkish Airlines-ն է, իսկ 10 տոկոսինը՝ Georgian Airways-ը
Վրաստանի ավիացիայի առաջատար ընկերությունն առաջվա պես Turkish Airlines ավիափոխադրողն է, որը, 2017 թվականի հունվար-սեպտեմբերի տվյալներով, զբաղեցնում է շուկայի 11 տոկոսը, տեղեկացնում է«Գրուզիա Online»-ը:
Վիճակագրական տեղեկատվության համաձայն, կանոնավոր չվերթերով փոխադրվող ուղեւորների թվաքանակով Turkish Airlines-ն առաջվա պես Վրաստանի թիվ 1 ընկերությունն է, եւ ինն ամսվա ընթացքում այն սպասարկել է 350 հազար 706 ուղեւորների: Ավիաշուկայի երկրորդ ավիաընկերությունը (փոխադրած ուղեւորահոսքով) Georgian Airways վրացական ավիափոխադրողն է, որին, ինն ամսվա տվյալներով, պատկանում է շուկայի 10 տոկոսը:
Հունվար-սեպտեմբեր ամիսներին փոխադրած ուղեւորահոսքով, Վրաստանի ավիաշուկայի 8 տոկոսի սեփականատերը Wizz Air հունգարական «լոուքոսթերն» է: Ukraine International Airlines (FlyUIA) ուկրաինական ավիաընկերությունը վերահսկում է շուկայի 7 տոկոսը: Փոխադրված ուղեւորահոսքով, շուկայի 6 տոկոսը տնօրինում են արաբական Flydubai, իսկ 5 տոկոսը՝ ռուսական Aeroflot ավիաընկերությունները: Քաղաքացիական ավիացիայի գործակալության տեղեկատվության համաձայն, երկրի ավիաշուկայի 10 տոկոսի սեփականատերը ազգային ավիափոխադրողն է, իսկ 90 տոկոսը վերահսկում են օտարերկրյա ավիաընկերությունները: