Բաժիններ՝

Մոլորակի երկու հազար հինգ հարյուր հարուստների կարողությունը համադրելի է 150 երկրների միագումար ՀՆԱ-ի հետ. ՄԱԿ

Մոլորակի 2,5 հազար միլիարդատերերի միագումար կարողությունը, որը գերազանցում է 7,7 տրիլիոն դոլարը, համադրելի է աշխարհի բոլոր երկրների չորս հինգերորդի համախառն ներքին արդյունքի հետ:

Այդ մասին հոկտեմբերի 17-ին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի ազգաբնակչության բնագավառի հիմնադրամի (UNFPA) ներկայացուցիչ Ռիչարդ Քոլոջը՝ ներկայացնելով «Կյանքը տարբեր աշխարհներում» զեկույցը: Դրանում մեծ ուշադրություն է դարձվում սոցիալ-տնտեսական անհավասարության խնդրին:

«Այսօրվա դրությամբ աշխարհի 2473 միլիարդատերերի կարողությունը հավասար է 2015 թվականին աշխարհի բոլոր երկրների չորս հինգերորդի միագումար համախառն ներքին արդյունքին»,-ասել է Քոլոջը: UNFPA-ի զեկույցում ներկայացված են Wealth-X վերլուծական ընկերության տվյալները, որը մոլորակի բոլոր միլիարդատերերի ֆինանսական ակտիվները գնահատել է ավելի քան 7,7 տրլն դոլար:

«Դա նշանակում է, որ այն ժամանակ, երբ առանձին արտոնյալ տնատիրություններ միլիարդավոր դոլարների բյուջե են տնօրինում, հարյուր միլիոնավոր ընտանիքներ դժվարությամբ են գոյատեւում օրական 1,25 դոլարից պակաս գումարով: Ամենահարուստների ու ամենաաղքատների միջեւ խորացող անդունդը ոչ միայն անարդար է, այլեւ վտանգի է ենթարկում տնտեսությունը, համայնքներին ու պետություններին»,-ասված է փաստաթղթում:

Քոլոջը նշել է, որ պետությունների միջեւ անհավասարությունը «ընդհանուր առմամբ կրճատվում է», սակայն այն «խորանում է բուն երկրների ներսում, հատկապես զարգացող»: UNFPA-ի զեկույցի հրապարակումը համընկել է Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրվան, որը նշվում է հոկտեմբերի 17-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս