![](/banners/BeFunky-design.jpg)
«Ռոնալդուն, Մեսսին և Նեյմարն այլմոլորակային են». Տոտտի
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/2188367-45724690-2560-1440.jpg)
ՖԻՖԱ-ի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում են երեք ֆուտբոլիստ՝ Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Նեյմարը;
Այս ֆուտբոլիստների մասին է խոսել հայտնի իտալացի ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին;
Տոտտին նշում է, որ Ռոնալդուն, Մեսսին և Նեյմարն այլմոլորակային են: Սակայն Տոտտին այս երեք ֆուտբոլիստներից առանձնացրել է Կրիշտիանու Ռոնալդուին՝ նշելով, որ Ռոնալդուն անհավանական մրցաշար է անցկացրել և լավագույնն է խաղադաշտում: Ըստ Տոտտիի՝ Ռոնալդուն շրջանցում է բոլորին:
Տոտտին խոսել է նաև մարզիչների մասին՝ նշելով, որ, ինչպես միշտ, լավագույնն իտալացիներն են՝ Կոնտեն և Ալեգրին: Սակայն, ըստ Տոտիի՝ լավագույն մրցանակին այս տարի արժանի է Զինեդին Զիդանը:
Սիրարփի Աղաբաբյան