
Apple-ը iPhone X-ի ռեկորդային փոքր խմբաքանակ է թողարկել

iPhone X-երի առաջին խմբաքանակն ուղարկվել է մատակարարներին: Այն ներառում է ընդամենը 46,5 հազար սարք: Այդ մասին հայտնել է 9to5mac-ը: Ըստ աղբյուրի՝ սմարթֆոնները Չինաստանից բեռնառաքվել են Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Նիդեռլանդներ:
Համապատասխանաբար, մինչեւ նոյեմբերի 3-ին վաճառքների սկսվելը, կուղարկվեն եւս մի քանի խմբաքանակներ: Ցածր ցուցանիշները կարող են կապված լինել TrueDepth խցիկի համար բաղադրատարրերի անբավարարության հետ, ինչի պատճառով օրական արտադրվում էր 10 հազարից պակաս սմարթֆոն:
Նման խմբաքանակը ռեկորդային ցածր է Apple-ի համար: Այսպես, iPhone 8-ի առաջին խմբաքանակը կազմում էր ավելի քան 900 հազար սմարթֆոն: Վերլուծաբանները վստահ են, որ եթե նույնիսկ ընկերությանը հաջողվի մինչեւ վաճառքների սկսվելը թողարկել 1 մլն սմարթֆոն, դրանք չեն բավականացնի բոլոր ցանկացողներին գոհացնելու համար, ինչը դեֆիցիտ կառաջացնի: