Բաժիններ՝

«Բարսելոնան» կարող է սնանկանալ

Կատալոնական «Բարսելոնային» սնանկացում է սպառնում: Այս մասին խոսում է իսպանական մամուլը՝ հղում անելով ներքին աղբյուրի:

Ըստ իսպանական ԶԼՄ-ների՝ «Ատլետիկոյի» հետ հանդիպման ժամանակ կատալոնական ակումբի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ, եթե Կատալոնիան անկախանա, ապա ակումբը կունենա հսկայական ֆինանսական խնդիրներ:

Ըստ կատալոնական ակումբի ներկայացուցչի՝ անկախությունից երեք ամիս անց ակումբն այլևս գոյություն չի ունենա, քանի որ բոլոր հովանավորները կխզեն պայմանագրերը, իսկ ֆուտբոլիստները կհեռանան ազատ գործակալի կարգավիճակով;

Այս տեղեկությունները հերքվել են կատալոնական ակումբի կողմից, սակայն՝ ոչ պաշտոնապես:

Ավելի վաղ ակումբի նախագահ Բարտոմեուն հրապարակային ելույթի ժամանակ նշել  էր, որ ակումբը վնասներ չի կրի Կատալոնիայի անկախացումից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031