
«Մոուրինիոն արդեն ազդանշան տվել է, որ կտեղափոխվի ՊՍԺ». Գիլիեմ Բալագե

Իսպանացի լրագրող Գիլիեմ Բալագեն հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարող է գլխավորել ՊՍԺ-ն:
«Մոուրինիոն արդեն ազդանշան տվել է, որ կտեղափոխվի ՊՍԺ: Այդ ակումբը միշտ եղել է նրա ցուցակում: Նա կտեղափոխվի մի թիմ, որը դոմինանտ է Ֆրանսիայի առաջնությունում, բայց դեռ ցույց չի տալիս, որ ընդունակ է լինել լուրջ ուժ Չեմպիոնների լիգայում: Տեսնենք՝ ինչ տեղի կունենա այս մրցաշրջանում:
Մենք գիտենք, որ Մոուրինիոն ընդունակ է օգնել ՊՍԺ-ին նրա զարգացման մեջ և դարձնել նրան Չեմպիոնների լիգայում հաղթողի իրական հավակնորդ: Փարիզեցիները գերազանց կազմ են հավաքել մոտ ապագայի համար: Տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Բալագեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը