Հայաստան են ժամանել Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչները
Հոկտեմբերի 16-ից 18-ը Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր ռազմական տեսչության վերահսկողության վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հանդիպումներ կունենա ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության պետի և վարչության մասնագետների հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումների ընթացքում կքննարկվեն զորքերում ֆինանսատնտեսական գործունեության պլանավորման և վերահսկման առանձնահատկությունները, ստուգումների կազմակերպման կարգն ու յուրահատկությունները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: