
«ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում Հայաստանը երբեք նախապայմաններ չի դրել». Շարմազանով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում Հայաստանը երբեք նախապայման չի դրել: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև բանակցություններին:
«Հայաստանը մշտապես կողﬓակից է եղել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով հիﬓախնդրի կարգավորմանը և այդ համատեքստում նախապայման չի դրել»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը: Նրա խոսքով, սակայն, դա չի նշանակում, որ նախագահների մակարդակով եռանախագահող երկրների բարձրագույն ներկայացուցիչների ներկայությամբ բազﬕցս ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է շարունակաբար չկատարել:
«Առավել ևս անտեղի է այդ համաձայնությունները ներկայացնել որպես հայկական կողﬕ նախապայմաններ»,- շեշտեց Շարմազանովը: