Ինչու է օրգանիզմին մագնիում հարկավոր
Budetezdorovy.ru-ն գրում է, որ մագնիումը կարևոր հանքանյութ է, որն ամրացնում է ոսկորները, օգտագործվում է նյարդային համակարգի գործունեության, ինչպես նաև իմուն համակարգի կարգավորման համար։ Սա դեռ ամենը չէ։
Այս հանքանյութն օպտիմալացնում է էներգիայի փոխանակությունը, նորմայի սահմաններում պահպանում գլյուկոզայի մակարդակը, լավացնում սպիտակուցների բիոսինթեզը։ Գոյություն ունեն հետազոտություններ, որոնք վկայում են այս հանքանյութի դրական ազդեցությունը մի խումբ հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, զարկերակային բարձր ճնշումը, ինչպես նաև սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրները։
Մագնիումի հիմնական աղբյուրները
Կանաչ գույն ունեցող բանջարեղենը մագնիումի աղբյուր է, որն օգնում է օրգանիզմը հագեցնել այս հանքանյութի անհրաժեշտ քանակով։ Սպանախն ու կաղամբը լավագույն տարբերակն են։
Ամբողջական հատիկավորներ։ Սպիտակ ալյուրն ու թեփը, որոնք կարելի է գտնել յուրաքանչյուր խանութում, մագնիում գրեթե չեն պարունակում։ Այս հանքանյութը զգալիորեն շատ են պարունակում ամբողջական հատիկավորները։
Նախազգուշացում։ Մագնիումի բավարար քանակը կարևոր է առողջության համար, սակայն հավելումներ ընդունելուց հետո հարկավոր է պարտադիր խորհրդակցել բժշկի հետ։ Օգտագործեք բժշկի կողմից նշանակված չափաքանակը. այս հանքանյութի ավելորդ քանակը կարող է առաջացնել ախորժակի անկում, սրտխառնոց, անկանոն սրտխփոց, փորլուծություն, արյան ցածր ճնշում և շնչառության դժվարություններ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը