Բաժիններ՝

2017թ. Դոնարուման սեյվերի քանակով լավագույնն է

«Միլանի» երիտասարդ դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման եվրոպական թոփ-5 լիգաների բոլոր դարպասապահների մեջ ամենից շատն է փրկել իր դարպասներն ընթացիկ տարում:

18-ամյա իտալացին հենց այնպես չէ, որ համարվում է աշխարհի ամենահեռանկարային դարպասապահը. նա դա հաստատում է վստահելի և վառ խաղով: Ինչպես հաղորդում է WhoScored-ը, 2017 թվականին Դոնարուման հետ է մղել 99 հարված, ինչը հանդիսանում է ամենաբարձր ցուցանիշը թոփ-5 լիգաների բոլոր դարպասապահների մեջ:

Ընթացիկ մրցաշրջանում Ջանլուիջին անցկացրած 12 խաղերից 5-ում իր դարպասները չոր է պահել՝ ընդհանուր առմամբ բաց թողնելով 13 գնդակ: Ամռանը երկարատև և դժվարին բանակցություններից հետո Դոնարուման նոր պայմանագիր ստորագրեց «Միլանի» հետ, որն ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Համաձայնագրում նախատեսված է հրաժարագին՝ 70 մլն եվրոյի չափով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031