
Զիդանը կարող է հեռանալ «Ռեալից» և գլխավորել Ֆրանսիայի հավաքականը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է դառնալ Ֆրանսիայի ազգային թիմի հաջորդ մարզիչը: Մադրիդցիների մարզիչը պատրաստվում է կյանքի կոչել իր վաղեմի երազանքը՝ գլխավորել Ֆրանսիայի հավաքականը:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, Զիդանը կդառնա «լե բլե»-ի հաջորդ մարզիչը, սակայն դեռ անհայտ է մնում մեկ բան. ե՞րբ դա տեղի կունենա:
Ըստ պարբերականի տեղեկության՝ դա կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ ամռանը՝ այն դեպքում, եթե Ֆրանսիայի հավաքականը չկարողանա հաղթել ԱԱ-2018-ը: Այդ դեպքում «գալիացի աքաղաղների» ներկայիս մարզիչ Դիդիե Դեշամը կհեռացվի, իսկ նրա տեղը կգրավի Զիդանը, ով պատրաստ է հեռանալ «Ռեալից» հավաքականում աշխատելու համար:
Հոկտեմբերի 14-ին Զիզուն մարզչի կարգավիճակում «Արքայական ակումբի» հետ կանցկացնի 100-րդ խաղը՝ դուրս հանելով իր թիմը «Խետաֆեի» դեմ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը