Բաժիններ՝

Սիրիան պահանջելու է արձակել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան

Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիան երկրում ոչնչացնում է ինչ ասես, բացի «Իսլամական պետության» զինյալներից, եւ Սիրիան ձգտելու է հասնել դրա արձակման: Այդ մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած բանակցություններում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

«Որպես օրինակ ես ցանկանում եմ բերել ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան, որն իրականում մեթոդաբար ավերում է ամեն ինչ, բացի ԴԱԻՇ-ից: Ամերիկացիների ավիահարվածների զոհ են դարձել Սիրիայի հազարավոր քաղաքացիներ: Ամերիկյան կոալիցիան մոթոդաբար ավերում է տնտեսական ենթակառուցվածքը: Ուստի մենք ամենավճռական ձեւով պահանջելու ենք այդ կոալիցիայի արձակումը»,-ասել է Մուալեմը:

Սիրիայի ԱԳ նախարարը բանակցությունների ընթացքում նաեւ հիշատակել է քրդական խնդիրը: Քրդերն այժմ փաստորեն սիրիական բանակի հետ մրցակցում են նավթաբեր շրջանների նկատմամբ վերահսկողության համար: Նրանց հիանալի հայտնի է, որ Սիրիան ոչ մի դեպքում թույլ չի տա խախտել իր պետական ինքնիշխանությունը: Նրանք այժմ, անտարակույս, արբած են ամերիկյան օգնությամբ եւ աջակցությամբ, բայց անհրաժեշտ է հասկանալ, որ այդ օգնությունն անվերջ չի շարունակվի»,-ասել է Վալիդ Մուալեմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս