Ստալոնեի դուստրերը գովազդել են Dolce&Gabbana-ի կոսմետիկայի նոր հավաքածուն
Dolce&Gabbana բրենդի կոսմետիկական ստորաբաժանումը ներկայացրել է աչքերի եւ կոպերի դեկորատիվ կոսմետիկայի նոր հավաքածու: Այդ մասին հայտնել է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Շարքի գովազդում նկարահանվել են դերասան Սիլվեստր Ստալոնեի դուստրերը՝ Սիսթինը եւ Սոֆյան: Նկարահանման սյուժեի համաձայն, աղջիկները, որոնք կիսաթափանցիկ սեւ ժանյակավոր շրջազգեստներ են հագել, կեցվածք են ընդունել իտալական քաղաքի փողոցներում, որտեղ Oreсchiette պաստայի պատրաստման դասեր են առնում տեղի տարեց բնակչուհուց:
Կոսմետիկայի Emotioneyes նոր շարքում տեղ գտած միջոցների թվում են՝ աչքերի համար High Definition Eyeliner Style ջրակայուն տակադրումը Nero եւ Terra նրբերանգների ֆետրե ապլիկատորով եւ կոպերի համար նախատեսված Nero եւ Terra ստվերաներկերը՝ Natural Blond եւ Natural Brunette նրբերանգներով (կարելի է քսել խոնավ ապլիկատորով կամ չոր վրձինով):
Արտադրողը հայտնել է, որ այդ միջոցները մաշկի վրա մնում են մինչեւ 8 ժամ: Dolce & Gabbana իտալական նորաձեւության տունը հիմնվել է 1985 թվականին: Մակնիշի առաջին բուտիկը բացվել է 1986 թվականին Միլանում: Մակնիշը մասնագիտանում է հագուստի, աքսեսուարների, պարֆյումերիայի եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բրենդի նշանավոր երկրպագուների թվում են՝ Մադոննան, Սթինգը, Քայլի Մինոուգը, Մոնիկա Բելուչին, Նաոմի Քեմփբելը եւ ուրիշներ: