Բաժիններ՝

«Մենք կոլապսային իրավիճակում հայտնված երկիր ենք». Վարդան Բոստանջյանը՝ վերջին թանկացումների մասին

Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծքով՝ վերջին շրջանում Հայաստանում նկատվող թանկացումներն ունեն և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ:

Վ. Բոստանջյանի խոսքով՝ Հայաստանում տարիներ շարունակ տնտեսական ազատ մրցակցություն չի եղել. «Այս ազատ մրցակցության բացակայության պայմաններում մոնոպոլ նկրտումները և օլիգոպոլ ցանկությունները գերակայում են, և այս պարագան բերում է մի շարք բացասական հետևանքների, մասնավորապես, պետության նկատմամբ պարտավորությունների թերակատարում, փոքր և միջին գործարարության սահմանափակում, և այլն»:

Վ. Բոստանջյանը նշեց, որ իր կողմից մատնանշված բացասական երևույթները բերում են գների ահավոր տատանումների. «Միշտ տնտեսվարող սուբյեկտները շահ են հետապնդում, շահը կարող է լինել միայն այն պարագայում, երբ կան բարձր գներ, դրանք կարող են լինել այն պարագայում, երբ քո հետ մրցակից չկա: Մենք կոլապսային նման իրավիճակում հայտնված երկիր ենք»:

Լրագրողի հարցին՝ գոնե ինչ-որ չափով ստվերի վերացում չե՞ք տեսնում, Վ. Բոստանջյանն այսպես պատասխանեց. «Իհա՛րկե տեսնում եմ: Ստվերի կրճատումը բոլոր դեպքերում չի կարող հավերժական գործընթաց լինել: Ակնհայտորեն ստվերը նահանջում է մեր երկրում, որքանով էլ պայմանավորված լինի մեկ անձով, սա պրոցես է, որը ժամանակի ընթացքում չէր կարող մնալ ու մեծանալ, ստվերային տնտեսության որոշակի սահմանափակում կա, բայց դեռևս այնքան փոքր է, որ նկատելի ազդեցություն չունի մեր երկրի քաղաքացիների վրա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս