
Հիվանդը հոգեբուժարանում հարձակվել է բժշկի վրա

Նուբարաշեն հոգեբուժական կենտրոնում հիվանդը հարձակվել է բժշկի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին բուժզննության ժամանակ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: