Դուբայն անձնագրային հսկողության ընթացակարգը կկրճատի մինչև 15 վայրկյան

Դուբայի միջազգային օդանավակայանում կտեղակայվեն կենսաբանական «խելացի» թունելներ: Ինչպես հայտնել է Business Traveller-ը, դրանց շնորհիվ անձնագրային հսկողություն անցնելու ժամանակը կկրճատի մինչեւ 15 վայրկյան։

Ուղեւորներին հարկ չի լինի անձնագրերը հանել պայուսակներից: Բավական կլինի միայն մի քանի վայրկյան կանգ առնել թունելի մուտքի առջեւ: Այդ ընթացքում կկատարվի աչքի ցանցաթաղանթի սքանավորում:

Դրանից հետո հարկավոր կլինի հանգիստ տեմպով անցնել թունելով. այդ ընթացքում տվիչները կճանաչեն դեմքը: Ստուգումից հետո միջանցքի հատակը կարմիրից կփոխվի կանաչի՝ ազդանշան տալով այն մասին, որ ինքնությունը հաստատված է:

Ծառայության գործարկման ժամանակը հայտնի չէ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031