Առանց ակնկալիքների

«Անկախ նրանից՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպե՞ն, թե՞ ոչ, տարածաշրջանում ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը կշարունակվի, քանի որ ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է և՛ հակամարտության կողմերին, և՛ միջնորդներին, ինչպես նաև չկա երկու կողմի համար ընդունելի կարգավորման  լուծում: Այս պահին հակամարտության որևէ տեսակի լուծում տեսանելի չէ»,- այս մասին 168.am-ին ասել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով տարեվերջին նախատեսվող Սարգսյան-Ալիև հանդիպման հնարավոր արդյունքներին:

Ըստ նրա՝ խաղաղ կարգավորման փոխընդունելի տարբերակ այս պահին, փաստորեն, գոյություն չունի: Սրա բացակայության պայմաններում նախագահները որքան էլ հանդիպեն, որևէ արդյունք չի լինելու, արդյունքը լինելու է միայն այն, որ համանախագահներն աշխատեցին և կազմակերպեցին նախագահական հանդիպում, որը կլինի նախագահական հանդիպումների շարքում՝ հերթականը, բայց ոչ որոշիչը:

Իր հերթին՝ քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն  ասել է, որ նախագահական հանդիպումից որևէ առաջընթաց չի ակնկալում, քանի որ սա բարդ ու խճճված հակամարտություն է:

Նրա խոսքով՝ երբ չկան տևական, դրական բանակցություններ, նախագահական մեկ հանդիպմամբ ճեղքում չի կարող գրանցվել:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս