
Louis Vuitton-ն առաջարկել է կրել դիպակե սերթուկներով ատլասե կիսավարտիքներ

Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տունը եւ նրա դիզայներ Նիկոլյա Գեսկիերը Փարիզում կազմակերպված Նորաձեւության շաբաթի շրջանակներում ներկայացրել են գարուն-ամառ-2018 տարեշրջանի՝ կանանց համար նախատեսված հավաքածու։
Ցուցադրությունը, որն անցկացվել է Լուվրի Pavillon de l’Horloge-ի («Ժամացույցների տաղավար») ներքնահարկում, բացել են մոդելները, որոնք հագել Էին դիպակե սերթուկներ, մարզակոշիկներ եւ ատլասե մարզական կիսավարտիքներ: Մյուս մոդելները բարձրահարթակի վրա շարանցել են մարզաշապիկներով՝ ձեռքի ժամացույցի տեսք ունեցող պրինտներով եւ «Շատ տարօրինակ գործեր» սերիալի գովազդային պոստերով, եւ ֆուտուրիստական թիկնապայուսակներով: