
«Վեսթ Հեմը» ցանկանում է Սլավեն Բիլիչին փոխարինել Կարլո Անչելոտիով

Իտալացին երկար ժամանակ առանց աշխատանքի չի նստի. Անչելոտին կարող է դառնալ «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչը: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «մրճահարների» ղեկավարությունը կոնտակտի մեջ է եղել իտալացու հետ դեռևս 2015 թվականին, մինչև որ թիմը գլխավորել է Սլավեն Բիլիչը:
«Վեսթ Հեմի» ղեկավարները դժգոհ են թիմի մեկնարկից ԱՊԼ-ում և պատրաստվում են սկսել բանակցությունները «Բավարիայի» նախկին մարզչի հետ:
«Բավարիան» Անչելոտիի հեռացման մասին հայտարարեց հինգշաբթի՝ Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ից կրած պարտությունից 1 օր անց: «Վեսթ Հեմն» ԱՊԼ-ի մեկնարկային 6 տուրերում հավաքել է 4 միավոր և զբաղեցնում է 18-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը