
«Իսպանիայի հավաքականի կազմում խաղալը հպարտություն է և գերազանց մոտիվացիա ինձ համար». Ժերար Պիկե

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն ընդգծել է, որ ուրախ է խաղալ ազգային թիմի կազմում, չնայած ավելի վաղ կոչ էր արել Կատալոնիայի բնակիչներին՝ մասնակցել հոկտեմբերի 1-ին կայանալիք՝ Իսպանիայից անկախանալու հանրաքվեին:
«Ես շատ ուրախ եմ թիմ վերադառնալու համար: Մեզ մնում է հաղթել ընդամենը 1 խաղ, որպեսզի դուրս գանք ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլ: Ես միշտ ասել եմ, որ հավաքականի կազմում խաղալը հպարտության առարկա է և գերազանց մոտիվացիա ինձ համար: Մարզիչը նորից կանչել է ինձ. դա նշանակում է, որ ես լավ եմ կատարում իմ աշխատանքը»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Իսպանիայի հավաքականին ԱԱ-2018-ի որակավորման փուլում մնացել է խաղալ Ալբանիայի և Իսրայելի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը