
«Բավարիան» պայմանավորվել է Թոմաս Տուխելի հետ

Գերմանացի մասնագետը կընդունի ակումբը Կարլո Անչելոտիից հետո: «Բավարիան» մոտ ժամանակներս կհայտարարի Թոմաս Տուխելին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Ինչպես հաղորդում է Bild-ը, մասնագետի առաջին խաղը՝ որպես ակումբի գլխավոր մարզիչ, կարող է լինել Բունդեսլիգայի 8-րդ տուրի «Ֆրայբուրգի» դեմ հանդիպումը:
Տուխելի վերջին ակումբը եղել է Դորտմունդի «Բորուսիան», որտեղից նա հեռացավ 2016-17թթ. մրցաշրջանի ավարտից հետո:
Այս շաբաթ «Բավարիան» թիմից հեռացրեց գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին: Իտալացի մասնագետի օրոք 2017-18թթ. մրցաշրջանում մյունխենցիները 7 խաղերում հավաքել են 13 միավոր և գտնվում են 3-րդ հորիզոնականում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը