Արդշինբանկի ևս մեկ արդիականացված մասնաճյուղ վերաբացվեց Մասիս քաղաքում
Այսօր Արդշինբանկն իր հաճախորդների առջև պաշտոնապես բացեց «Մասիս» մասնաճյուղի դռները, սակայն արդեն արդիականացված, վերանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր գրասենյակում: Այս տարվա ընթացքում սա թվով արդեն 6-րդ վերանորոգված մարզային մասնաճյուղն է, որտեղ հաճախորդները կարող են օգտվել գործող ծառայություններից իրենց ամբողջ ծավալով՝ ստանալով բարձրակարգ ֆինանսական խորհրդատվություն և որակյալ սպասարկում:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով մասնակցում էր մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությանը, նշեց. «Այս մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով, որը ավելի դյուրին է դարձնում հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը: Չափազանց կարևոր է նաև այն հանգամանքը, որ Բանկի կողմից անընդհատ իրականացվող մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործմանն ուղղված ծրագիրը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մարզերը և դրանց հավասարաչափ զարգացումը»:
«Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում, այն շարունակաբար զարգանում և ընդլայնվում է՝ նպատակ ունենալով ապահովել առավելագույն հարմարավետություն և օգտակարություն յուրաքանչյուր հաճախորդի համար: Համաձայն մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ռազմավարության՝ Բանկը մշտապես փորձում է լինել այնտեղ, որտեղ մեր հաճախորդներն ու գործընկերներն են. վերաբացված գրասենյակը դրա վառ ապացույցն է, քանի որ մենք տարածքային առումով այն տեղափոխել ենք ավելի հարմար վայր: Համոզված եմ, որ արդիականացված մասնաճյուղում, համատեղելով հարմարավետությունը և ժամանակակից լուծումները, մեզ կհաջողվի լինել էլ ավելի ճկուն որոշումների կայացման ու հաճախորդների աջակցման հարցում: Հավելեմ, որ Բանկը նվազեցրել է տոկոսադրույքներ մի շարք հիմնական պրոդուկտների համար, ինչպիսն են հիփոթեքային, անշարժ գույքի գրավով և ոսկու գրավով վարկերը: Ընդ որում, նվազեցված տոկոսադրույքները և բարելավված պայմանները հասանելի են ոչ միայն այս, այլ բոլոր մասնաճյուղերում»,- նշեց Արդշինանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
Վերաբացված մասնաճյուղը, որ գործում է քաղաք Մասիս, Կենտրոնական հրապարակ 12 հասցեում, կաշխատի երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:15-ից մինչև 16:45 և նախագծված է այնպես, որպեսզի յուրաքանչյուր հաճախորդ կարողանա սպասարկվել «մեկ պատուհանի սկզբունքով»: Մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով` հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը ավելի հաճելի և հեշտ դարձնելու համար: Գործում է կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան կատարել գործարքներ՝ կոմունալ վճարումներ, ինչպես նաև վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին և իրականացնել ավանդի համալրում:
***
Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:
Արդշինբանկ ՓԲԸ