Տանը պատրաստվող միջոցներ, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել բշտիկներից

Fithacker.ru-ն գրում է, որ բշտիկների առաջացման մեղավորները հիմնականում ճարպագեղձերն են։ Դրանք ճարպ են արտադրում, իսկ դրանցում արգելափակված բակտերիաները սկսում են արագ բազմանալ։ Բակտերիաները սկսում են սնվել այդ ճարպով և նյութ արտադրել, որը կհանգեցնի մաշկի բորբոքման։ Բշտիկներից ազատվելու համար կարող եք օգտագործել հետևյալ միջոցները։

Կիտրոնի հյութ։ Կիտրոնի հյութը կլանում է բշտիկներում կուտակված ճարպը։ Կիտրոնի հյութում լուծված վիտամին C-ն օգնում է ավելի արագ ազատվել բշտիկներից։

Սխտոր։ Սխտորի հյութը հակասնկային, հականեխիչ հատկություններ ունի, ինչը կօգնի բշտիկների արագ ապաքինմանը։

Անանուխ։ Անանուխը մենթոլ է պարունակում, որն օգնում է ազատվել կարմրածությունից, գրգռվածությունից, որոնք առաջանում են բշտիկների գործունեության հետևանքով։ Մենթոլը նաև հակաբակտերիալ հատկություններ ունի, սպանում է բակտերիաներին, որոնք բշտիկների առաջացման պատճառ են դառնում։

Կարդացեք նաև

Դարչին և մեղր։ Կես թեյի գդալ դարչինը խառնեք մեղրի հետ՝ պինդ պաստա ստանալու համար։ Խառնուրդը քսեք մաշկի վնասված հատվածին, թողեք մեկ ժամ։ Լվացեք տաք ջրով։ Մեղրը հակաբիոտիկ հատկություն ունի, ինչի շնորհիվ արագացնում է բշտիկների ապաքինումը, կանխարգելում ցանկացած վարակի առաջացում։

Գոլորշի։ Գոլորշին օգնում է փակել ծակոտիները, ազատվել դրանցում կուտակված կեղտից, յուղից, սպանում է բակտերիաները։

Կերակրի սոդա։ Սա լավագույն միջոցն է զգայուն մաշկի դեպքում։ Մեկ թեյի գդալ սոդան խառնեք ջրի հետ, ստացեք պինդ պաստա։ Քսեք խոնավ դեմքին, թողեք չորանա։ Մի քանի րոպե անց դեմքը լվացեք տաք ջրով։ Սոդան դեմքին երկար մի թողեք, այդ դեպքում մաշկը կարող է չորանալ։

Նարնջի կեղև։ Չորացրած նարնջի կեղևի վրա ջուր ավելացրեք, պաստա պատրաստեք։ Խառնուրդը քսեք դեմքին, թողեք 20 րոպե։ 20 րոպե անց լվացեք տաք ջրով։

Խնձոր ու մեղր։ Խնձորը տրորեք, մեկ ճաշի գդալը խառնեք մեղրի հետ։ Քսեք դեմքին, թողեք 15 րոպե, լվացեք։

Դդումով և մեղրով դիմակ։ Դդումը խառնեք մեղրի, նշի ու ձիթապտղի յուղի հետ։ Քսեք դեմքին, թողեք 10 րոպե։

Թեյի ծառի յուղ։ Լվացեք դեմքը, քսեք թեյի ծառի յուղը, թողեք ամբողջ գիշեր։

Ալոէ վերա։ Ալոէ վերայի գելն օգնում է բշտիկների արագ ապաքինմանը։

Խնձորի քացախ։ Խնձորի քացախը քսեք մաշկի վնասված հատվածին, թողեք 20 րոպե։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս