Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 175 մլն եվրո վճարել Պաուլո Դիբալայի համար

Ժոզե Մոուրինիոն ցանկանում է ավելի ուժեղ թիմ ունենալ:

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ստորագրել «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալային: Մանկունյանցիները Սերիա Ա-ի առաջատար ռմբարկուի համար պատրաստ են վճարել 175 մլն եվրո:

Ըստ The Mirror-ի տեղեկության՝ արգենտինացու համար պայքարում «կարմիր սատանաների» գլխավոր մրցակիցը «Բարսելոնան» է, որը երկար ժամանակ հետևում է ֆուտբոլիստին: «Յուվենթուսը» մտադիր չէ պահպանել Դիբալային. իտալական գրանդը Դիբալայի պայմանագրում հրաժարագնի մասին կետ չի ներառել՝ թույլ տալով նրան ինքնուրույն որոշել իր ճակատագիրը:

Պաուլոյի պայմանագրի ժամկետը լրանում է 2022թ. ամռանը:

Կարդացեք նաև

Transfermarkt-ը 23-ամյա արգենտինացուն գնահատում է 65 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս