Բաժիններ՝

««Լիվերպուլը» պետք է աղոթի, որպեսզի Կոուտինիոյին պահի թիմում». Սթիվեն Ջերարդ

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը կիսվել է թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի և թիմում նրա ապագայի վերաբերյալ կարծիքով:

«Ինչպե՞ս պահպանել Կոուտինիոյին «Լիվերպուլում»: Աղոթել: Ֆիլիպեն հարավամերիկացի է, նա երազում է տեղափոխվել «Բարսելոնա»: Առանցքային հարցը մնում է այն, թե արդյո՞ք «Բարսելոնան» կփորձի նորից ձեռք բերել նրան, թե՞ չի ձեռնարկի նման բան՝ հիասթափված լինելով նախորդ տրանսֆերի ձախողումից: Կասկած չկա, որ «Լիվերպուլը» ցանկանում է երկար ժամանակով պահել Կոուտինիոյին: Ակումբում սիրում են նրան:

Կոուտինիոն դաշտում հրաշալի պահեր է ստեղծում: Նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է: Այդպիսի գումարներով «Բարսելոնան» չէր փորձի գնել ֆուտբոլիստի, եթե նա համաշխարհային կարգի չլիներ: «Լիվերպուլը» պետք է փորձի պահել Կոուտինիոյին այնքան երկար, որքան կարողանա: Կոուտինիոյի և Մանեի հետ թիմը դառնում է ԱՊԼ-ի ամենահետաքրքիրներից մեկը»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930