
Թուրքիայից դեպի Կիպրոս արտահանման ծավալները նվազել են

Թուրքիայից դեպի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ- KKTC) կատարվող արտահանումները զգալիորեն նվազել են: Այս մասին տեղեկացնում է թուրքալեզու «Kibrispostasi.com» լրատվակայքը:
2017թ. մայիսին Թուրքիայից ՀԿԹԿ-ն կատարված արտահանումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 5 տոկոսով՝ հասնելով 75.2 մլն դոլարի: Երրորդ երկրներից դեպի ՀԿԹՀ կատարվող ներմուծումը աճել է շուրջ 30 տոկոսով՝ կազմելով 63.4 մլն դոլար:
Այսպես կոչված՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն ներմուծվող ապրանքների 60.1 տոկոսը ապահովել է Թուրքիան, 20.6 տոկոսը՝ Եվրամիության անդամ երկրները, 7.8 տոկոսը՝ Հեռավոր Արևելքի երկրները, 4.9 տոկոսը՝ Միջին Արևելքի երկրները: