Բաժիններ՝

Ունայի Էմերին կհեռացվի պաշտոնից, եթե ՊՍԺ-ին դուրս չբերի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

Հայտնի են դարձել պայմանները, որոնց դեպքում ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կշարունակի իր աշխատանքն ակումբում: Էմերիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, իսկ կողմերը դեռ չեն վարել բանակցություններ դրա երկարաձգման կապակցությամբ:

L’Equipe-ը հաղորդում է, որ պայմանագիրն իսպանացի մասնագետի հետ ավտոմատիկորեն կերկարաձգվի 1 տարով, եթե նրան հաջողվի դուրս բերել թիմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

Հակառակ դեպքում Էմերին ստիպված կլինի հեռանալ ՊՍԺ-ից, իսկ ակումբը կսկսի նոր մարզիչ փնտրել: Չեմպիոնների լիգայի ներկայիս խաղարկության առաջին խաղում ՊՍԺ-ն ջախջախեց «Սելթիկին» 5:0 հաշվով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս