
Հավաքվել է 10 000 ստորագրություն՝ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուի դեմ

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն դեռ կարող է հեռացվել իր պաշտոնից: Սեպտեմբերի սկզբին «Բարսելոնայի» նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Ագուստի Բենեդիտոն սկսեց ստորագրություններ հավաքել, որպեսզի անվստահություն առաջ քաշի գործող ղեկավարության դեմ՝ Պեպ Բարտոմեուի գլխավորությամբ:
Նման անվստահություն առաջ քաշելու համար անհրաժեշտ է հավաքել 16.570 ստորագրություն: Տվյալ պահին, ըստ Marca-ի տեղեկության, հավաքվել է ավելի քան 10 հազար ստորագրություն: «Բարսելոնայի» ղեկավարությունը հաղորդում է, որ ստորագրությունների հավաքագրման վերջնաժամկետը սեպտեմբերի 27-ն է, այն դեպքում, երբ Բենեդիտոն պնդում է հոկտեմբերի 2-ը:
Ստորագրությունների քանակն ավելացնելու հնարավորություն Բենեդիտոն կունենա «Ժիրոնայի» դեմ հաջորդ խաղի ժամանակ՝ շաբաթ օրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը