Բաժիններ՝

«Մատիչը և Ֆելաինին գտնվում են իրենց մարզավիճակի գագաթնակետին». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է կիսապաշտպաններ Մարուան Ֆելաինիի և Նեմանյա Մատիչի խաղային մարզավիճակը: Մոուրինիոն կարծում է, որ հենց այս պահին Մատիչը և Ֆելաինին ցուցադրում են իրենց լավագույն ֆուտբոլը:

«Ինձ թվում է, որ հենց այս պահին Մատիչը և Ֆելաինին գտնվում են լավագույն մարզավիճակում այն ամբողջ ընթացքում, ինչ ես ծանոթ եմ նրանց հետ: Երբեք չեմ տեսել, որ Նեմանյան այդքան լավ խաղա: Նույնը վերաբերում է նաև Ֆելաինիին»,- Մոուրինիոյին է մեջբերում «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆելաինին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 6 հանդիպում և խփել է 2 գնդակ: Մատիչն իր հերթին՝ սկզբից մինչև վերջ խաղացել է մրցաշրջանի բոլոր 7 հանդիպումներում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930