Բաժիններ՝

ՄԱԿ-ում սկսվում է Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճը սեպտեմբերի 19-ին սկսվում է պետությունների ավելի քան 130 ղեկավարների և արտաքին գործերի ավելի քան 100 նախարարների մասնակցությամբ։

Հինգ օրվա ընթացքում նրանք կքննարկեն հակամարտությունների կանխման ու կարգավորման, կլիմայի փոփոխման հետևանքների դեմ պայքարի, սցիալ-տնտեսական զարգացման հարցերը և արդիականության մյուս գլոբալ հիմնախնդիրները:

Առաջիկա շաբաթվա ընթացքում հերթականությամբ Գլխավոր ասամբլեայի ամբիոն կբարձրանան ՄԱԿ-ի անդամ 193 պետությունների, համաշխարհային կազմակերպությանն առընթեր դիտորդների կարգավիճակով օժտված Վատիկանի եւ Պաղեստինի, ինչպես նաև Եվրամիության ներկայացուցիչները: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ՄԱԿ-ի քարտուղարությունում, սպասվում է, որ համաժողովի աշխատանքին կամասնակցեն պետությունների 90 ղեկավարներ և կառավարությունների 39 ղեկավարներ:

Ընդհանուր բանավեճը կմեկնարկի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի և ԳԱ-ի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչակի ելույթներով: Այնուհետև ելութ կունենա Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը: Նրանից հետո առաջին անգամ ԳԱ-ի ամբիոն կբարձրանա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Ընդհանուր առմամբ բանավեճերի առաջին օրը պլանավորված են 37 հռետորների, ներառյալ Հայաստանի, Աֆղանստանի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Իսրայելի, Լիտվայի, Լեհաստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ֆրանսիայի, Հարավաֆրիկան Հանրապետության, ղեկավարներ, Կատարի Էմիրի եւ Մոնակոյի արքայազնի ելութները: Երկրորդ օրը ելույթ կունենա 29 մարդ, ներառյալ Ադրբեջանի, Իրանի և Ուկրաինայի նախագահները, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի վարչապետները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս