Բաժիններ՝

Rammstein-ը վերջին ստուդիական ալբոմը կթողարկի 2018 թվականին. Bild

Rammstein գերմանական ռոք-խումբը մտադիր է ստուդիական աշխատանքն ավարտել հերթական ալբոմը թողարկելուց հետո, որը, ինչպես սպասվում է, կհայտնվի 2018 թվականին: Այդ մասին գրել է Bild թերթը՝ վկայակոչելով երաժիշտներին մոտ կանգնած աղբյուրներին։

Հրատարակության տվյալներով՝ վերջին ինը տարվա ընթացքում առաջին սկավառակը կհայտնվի գալիք տարվա աշնանից ոչ շուտ, իսկ 2019 թվականին խումբը նոր ալբոմով կուղեւորվի շրջագայության, որը կարող է դառնալ վերջիններից մեկը: Դրա հետ մեկտեղ Bild-ը նշում է, որ չի հաջողվել խմբից պաշտոնական հաստատումներ ստանալ նրա ստեղծագործական ծրագրերի մասին:

Rammstein գերմանական ռոք-խումբը ձեւավորվել է 1994 թվականին վոկալիստ Թիլեմ Լինդեմանի կողմից եւ իրեն դասում է ինդաստրիալ-մետալի ժանրին: Իր կարիերայի ընթացքում խումբը վաճառել է իր ալբոմների ավելի քան 35 մլն օրինակ: Կոլեկտիվին համաշխարհային ճանաչում են բերել այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ «Mutter»-ը, «Ich will»-ը եւ «Feuer Frei»-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930