Բաժիններ՝

Լեդին Գագան չեղարկել է իր համերգները համաշխարհային շրջագայության շրջանակներում

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան հայտնել է հաջակցություն Joanne ալբոմի համաշխարհային շրջագայության եվրոպական մասի շրջանակներում իր ելույթները մինչեւ 2018 թվականի սկիզբը չեղարկելու մասին՝ ուժեղ ցավերի պատճառով։

«Live Nation-ը (շրջագայության կազմակերպիչ) այսօր հաստատեց, որ հաջակցություն Joanne ալբոմի համաշխարհային շրջագայության եվրոպական մասի շրջանակներում ելույթները, ցավոք, հետաձգվել են մինչեւ 2018 թվականի սկիզբը»,-ասված է երգչուհու Twitter-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ: Նշվում է, որ շրջագայությունը պետք է սկսվեր սեպտեմբերի 21-ին Բարսելունի ելույթով եւ ավարտվեր հոկտեմբերի 28-ին՝ Քյոլնի համերգով:

Հայտարարության համաձայն, Գագան «տառապում է սաստիկ ֆիզիկական ցավից, որը խանգարում է նրան ելույթ ունենալ»: Ներկայում նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Երգչուհին յոթ շաբաթ բուժում է անցնելու՝ ազատվելու համար «հին վնասվածքների պատճառած ցավերից, որոնք շարունակում են անհանգստացնել նրան»:

«Շրջագայության երկրորդ մասը, որը նախատեսված է Հյուսիսային Ամերիկայում, պլանավորվում է շարունակել ըստ ժամանակացույցի: Live Nation-ը եւ Լեդի Գագան անկեղծորեն ներողություն են հայցում պատճառած անհարմարությունների համար»,-նշվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Լեդի Գագան Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, թե չի կարողանա ելույթ ունենալ Ռիո դե Ժանեյրի Rock in Rio երաժշտական փառատոնում, քանի որ հոսպիտալացվել է սաստիկ ցավերի պատճառով: Նրա խոսքով՝ իրեն հիվանդանոց են տեղափոխել ազդրի շրջանում ցավերի պատճառով:

«Դա պարզապես ցավ չէ ազդրի շրջանում կամ հոգնածություն՝ աշխատանքի պատճառով, դա շատ ուժեղ ցավ է»,-հայտարարել է Լեդի Գագան: Ավելի վաղ երգչուհին հայտնել է, որ ինքը հիվանդ է խրոնիկական ֆիբրոմիալգիայով: Այս հիվանդությունն ունեցող մարդիկ, որպես կանոն, տառապում են ամբողջ մարմնում խրոնիկական սիմետրիկ ցավից: Հիվանդությունը մինչեւ վերջ ուսումնասիրված չէ, ինչը դժվարացնում է դրա բուժումը:

Լեդի Գագան այն մասին, որ խրոնիկական ցավեր է ունենում, խոսում էր դեռ 2013 թվականին, բայց միայն հիմա է բացահայտել այդ ցավի պատճառները: Ֆիբրոմիալգիայով տառապող մարդկանց մոտ բազմաթիվ ախտանիշներ են լինում. նրանք հաճախ տառապում են վատ քնից, մկանների քարացածությունից, գերհոգնածության սինդրոմից, հիշողության կորստից, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնացման խանգարումներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս