Ատոմակայանն ավելի քիչ էլեկտրաէներգիա է արտադրել, ՋԷԿ-երը՝ ավելի շատ
2017 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 4409.5 մլն կՎտ/Ժ էլեկտրաէներգիա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 324.4 մլն կՎտ/Ժ-ով կամ 7.8%-ով։
Էլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրող Հայկական ատոմային էլեկտրակայանը, սակայն, այս տարվա հունվար-հուլիսին 443.9 մլն կՎտ/Ժ-ով ավելի քիչ էլեկտրաէներգիա է արտադրել, քան 2016 թվականի առաջին յոթ ամիսներին։
Էներգիայի դեֆիցիտը լրացրել են ջերմաէլեկտրակայանները։
Մասնավորապես, ՋԷԿ-երի կողմից այս տարվա առաջին կիսամյակում արտադրվել է 1685.5 մլն կՎտ/Ժ էլեկտրաէներգիա, որը 795.2 մլն կՎտ/Ժ-ով կամ 89.3%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը։
Հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրվող էներգիայի ծավալները կրճատվել են 24.8%-ով և կազմել 1455.9 մլն կՎտ/Ժ։