Միջադեպ ասուլիսի ժամանակ. «Բա որ Հանրային խորհրդի անդամ ես, ինչո՞ւ ես էմոցիաներով խոսում»

«Եվրոպայի հետ ասոցիացման համաձայնագիր չստորագրելը քննադատվեց, բայց դա ճիշտ քաղաքականություն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀԿ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։

Նրա այդ հայտարարությունը դուր չեկավ ԱԺԴ կուսակցության ղեկավար, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանին. «Չհասկացա, կործանարար բանին դուք կո՞ղմ եք»։

Ալեքսանյանն ասաց, որ այդ կարծիքին չէ, իսկ Սադոյանը պնդեց, որ ԵՏՄ-ին անդամակցելը ամենասխալ որոշումն էր։ «Դուք սխալ կարծիք ունեք։ Ո՞վ է որոշել, որ կարելի էր դա ստորագրել»,- նկատեց Սադոյանը։

Երբ Լեռնիկ Ալեքսանյանը Արշակ Սադոյանին ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչ անվանեց, վերջինս ասաց, որ ինքն ընդդիմադիր չէ, այլ Հանրային խորհրդի անդամ է։ Սադոյանի այս պատասխանին հետևեց Ալեքսանյանի հետաքրքիր դիտարկումը. «Բա որ Հանրային խորհրդի անդամ ես, ինչո՞ւ ես էմոցիաներով խոսում»։

Կարդացեք նաև

Արշակ Սադոյանի կարծիքով՝ աշխարհում առաջ տանող ուժը արևմտյան քաղաքակրթությունն է. «Եվրասիական քաղաքակրթություն ընդհանրապես չկա։ Չկա մի բան, որը ստեղծված լինի նրանց կողմից։ Մենք գնում ենք փակուղային ճանապարհով, որից պետք է ապագայում հրաժարվենք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս