Բաժիններ՝

Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը նվազեցվել է

Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիրը հաջորդ շաբաթ կհաստատվի կառավարությունում եւ կմեկնարկի վարկերի տրամադրման գործընթացը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն ասաց, որ նախկինում վարկերը տրամադրվում էին մինչեւ 3 միլոն դրամի սահմաններում, գյուղացիական տնտեսություններն էլ դրանք ստանում էին 8 տոկոսով:

«Հիմա մենք տոկոսադրույքը իջեցրել ենք: Գյուղացիները վարկերը կստանան 5 տոկոսով, իսկ սոցիալական աջակցություն ստացող, սահմանամերձ համայքների եւ գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կկազմի 3 տոկոս»,-ասաց նա:

Մակարյանը նշեց, որ վարկերի տրամադրման համար պարտադիր նախապայման է լինելու մինչեւ վարկի տրամադրումը ուսուցումն ու հավաստագրումը: «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում կարճաժամկետ դասընթացներ կանցկացվեն»,-ասաց նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս